ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ձերբակալվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահի uպանnւթյան մեջ կասկածվողը

Ձերբակալվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահի uպանnւթյան մեջ կասկածվողը

Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա, մասնավորապես, նշել է «Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն և Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հենց նոր զեկուցեցին Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվողի ձերբակալության մասին»:

Ավելի ուշ Զելենսկին գրել է, որ խոսել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի հետ, որը զեկուցել է կասկածյալի նկատմամբ հետագա ընթացակարգային քայլերի մասին։

«Կան կասկածյալի առաջին ցուցմունքները։ Այժմ կատարվում են հետագա անհետաձգելի քննչական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Իրավապահների ողջ թիմը, դատախազության աշխատակիցները շարունակում են աշխատել շուրջօրյա։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս աշխատանքում»,-գրել է Զելենսկին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լվովում սպանել են Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբիին:

  • Կիսվել: