երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ձերբակալվել է Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի զարմուհին

Ձերբակալվել է Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի զարմուհին

Իրանի հոգևոր առաջնորդ և գերագույն այաթոլլա Ալի Խամենեիի զարմուհին՝ Ֆարիդե Մորադխանին, ձերբակալվել է այն բանից հետո, երբ համաշխարհային հանրությանը կոչ է արել խզել բոլոր կապերը երկրի իշխանությունների հետ։ Այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը։

Ֆրանսիայում բնակվող տղամարդու խոսքով՝ ինքը քրոջը կալանքի տակ վերցնելուց հետո հրապարակել է նախապես տեսագրված տեսանյութը։ Իր ուղերձում Մորադխանին Իրանի իշխանություններին անվանել է «արյունոտ և մանկասպան ռեժիմ» և կոչ արել մարդկանց պահանջել իրենց կառավարություններից՝ խզել բոլոր կապերը այդ երկրի հետ։

 

  • Կիսվել: