ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դուք անտարբեր հետևում եք, թե ինչպես է Ադրբեջանի արյունարբու բռնապետությունը ոչնչացնում Արցախը․ թուրք լրագրողը՝ Կլաարին

Դուք անտարբեր հետևում եք, թե ինչպես է Ադրբեջանի արյունարբու բռնապետությունը ոչնչացնում Արցախը․ թուրք լրագրողը՝ Կլաարին

Ճնշող է տեսնել, որ Դուք քաջության և ազնվության պակաս ունեք, և Դուք անտարբեր հետևում եք, թե ինչպես է Ադրբեջանի արյունարբու բռնապետությունը կամաց-կամաց ոչնչացնում Արցախը: Այս մասին գրել է թուրք լրագրող Ուզայ Բուլութը՝ կիսվելով Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմամբ։

«Այսպե՞ս եք ուզում մտնել պատմության մեջ, որպես հլու-հնազանդ վախկո՞տ, որը կուլ տվեց ցեղասպանությունը, որ այն կայանա»,-գրել է թուրք լրագրողը։

  • Կիսվել: