ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դումայում առաջարկել են Ժերար Դեպարդիեին զրկել ռուսական քաղաքացիությունից. Վերջինս քննադատել է Պուտինի «խելահեղ» ներխուժումն Ուկրաինա

Դումայում առաջարկել են Ժերար Դեպարդիեին զրկել ռուսական քաղաքացիությունից. Վերջինս քննադատել է Պուտինի «խելահեղ» ներխուժումն Ուկրաինա

Պետական դումայի պատգամավոր Սուլթան Համզաեւը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության պատճառով հարկավոր է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին զրկել քաղաքացիությունից, իսկ Ռուսաստանի Դաշնությունում նրա անշարժ գույքը փոխանցել որբ երեխաներին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Դեպարդիեն հայտարարել է, որ ռուսները պատասխանատու չեն երկրի առաջնորդ Վլադիմիր Պուտինի գործողությունների համար։

«Կարեւոր ու անհրաժեշտ եմ համարում խոսել այն մասին, որ հարկավոր է չեղարկել Ժերար Դեպարդիեի անձնագիրը նրա պարծենկոտ ելույթների եւ ռուս ժողովրդի անունից խոսելու պատճառով, որը նրան չի պատվիրակել անել այդ հայտարարությունները»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է պատգամավորը։

Բացի այդ՝ նա առաջարկել է բռնագրավել դերասանի անշարժ գույքն ու այն փոխանցել կարիքավորներին։ «Նրան երկու բնակարան են նվիրել՝ Սարանսկում եւ Գրոզնիում։ Այդ բնակարանները հարկավոր է բռնագրավել եւ փոխանցել որբ երեխաներին։ Դա այս հարցի ամենաճիշտ լուծումը կլիներ»,- կարծում է Խամզաեւը։

Դեպարդիեն ամբողջովին չի հասկանում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, քանի որ խորությամբ տեղյակ չէ քաղաքական օրակարգին, հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատրաստակամություն հայտնելով «անհրաժեշտության դեպքում պատմել թեմայի մասին եւ պարզաբանել, որ նա ավելի լավ հասկանա»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով դերասանի հայտարարություններն Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասին, ընդգծել է, որն Դեպարդյոն այնքան էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում վերջին տարիներին, և եթե նրա կողմից ցանկություն լինի, Կրեմլը պատրաստ է նրան անհրաժեշտ բացատրություն տալ։

«Քանի որ այնտեղ հիշատակվում է նախագահը, ենթադրում եմ, որ Դեպարդյոն, հավանաբար, լիովին չի հասկանում, թե ինչ է կատարվում: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ կլինենք նրան ասել այս ամենը և բացատրել, որպեսզի նա ավելի լավ հասկանա», - ասել է Կրեմլի խոսնակըլ: 

  • Կիսվել: