կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Դրուժբա»-ով նավթի մատակարարումն Ուկրաինայում արգելափակում են «Հյուսիսային հոսք»-ի վրա ահшբեկչական հшրձակում կազմակերպողները․ Սիյարտո

«Դրուժբա»-ով նավթի մատակարարումն Ուկրաինայում արգելափակում են «Հյուսիսային հոսք»-ի վրա ահшբեկչական հшրձակում կազմակերպողները․ Սիյարտո

«Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա ռուսական նավթի մատակարարումը ներկայումս Ուկրաինայում արգելափակվում է նույն անձանց կողմից, ովքեր կազմակերպել են 2022 թվականին «Հյուսիսային հոսք» գազատարների վրա ահաբեկչական հարձակումը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Սիյարտոն:

Նա ամոթալի է համարել, որ ԵՄ-ում դեռևս չի ավարտվել «Հյուսիսային հոսքի» դիվերսիայի հետաքննությունը, որը պետական ​​ահաբեկչության ակտ էր։

Սիյարտոն նաև հավելել է, որ եվրոպական որոշ առաջնորդներ ոչ միայն աչք են փակում դրա վրա, այլև «հանցագործներին հերոսներ են անվանում»։

  • Կիսվել: