Դրագին, Մակրոնը և Շոլցն Ուկրաինայում են
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել են Ուկրաինա: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Նրանք պետք է հանդիպեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Սա Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո եվրոպացի առաջնորդների առաջին այցն է Ուկրաինա: