չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Դոնբասում ռուս լրագրողը մահացել է ականի պայթյունից

Դոնբասում ռուս լրագրողը մահացել է ականի պայթյունից

Ռուս լրագրող և չգրանցված «Այլ Ռուսաստան Է.Վ. Լիմոնով» կուսակցության ակտիվիստ (ստեղծվել է երկրում արգելված Ազգային բոլշևիկյան կուսակցության անդամների կողմից) Զեմֆիրա Սուլեյմանովան Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) մահացել է ականի պայթյունից։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է պատերազմը լուսաբանող լրագրող Սեմյոն Պեգովը, փոխանցում է Լենտա ռու-ն:

Պեգովը նշել է, որ մահացած աղջիկը սկսնակ ռազմական թղթակից էր և վերջերս է ժամանել Դոնբաս։

  • Կիսվել: