ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Դոնբասի մի քանի բնակավայրերի բնակիչներ մնացել են առանց ջրի

Դոնբասի մի քանի բնակավայրերի բնակիչներ մնացել են առանց ջրի

Դոնբասի մի շարք բնակավայրերի բնակիչներ առանց ջրի են մնացել Դոնեցկի շրջանում պոմպակայանի գնդակոծության արդյունքում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հաղորդել է «Դոնբասի ջուր» ընկերության մամուլի ծառայությունը։

«Այսօր Հարավային Դոնբասի ջրատարի առաջին վերելքի պոմպակայանը գտնվել է գնդակոծության գոտում, երկու տրանսֆորմատոր վնասվել է, դադարեցվել է 4 զտիչ կայանների ջրամատակարարումը»,- հայտնել է ընկերությունը:
 

Նշվել է, որ այդ զտիչ կայանները ջրամատակարարում էին Գորնյակ, Դոբրոպիլյա, Միրնոգրադ և մի շարք այլ բնակավայրեր:

  • Կիսվել: