կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դոնբասի և Կիևի միջև լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում Ուկրաինայի ԶՈւ-ն կհարվածի անմիջապես Դոնեցկին. պաշտոնյա

Դոնբասի և Կիևի միջև լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում Ուկրաինայի ԶՈւ-ն կհարվածի անմիջապես Դոնեցկին. պաշտոնյա

Դոնբասի և Կիևի միջև լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցնելու անմիջապես Դոնեցկին: Այս մասին ասել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տեղեկատվության փոխնախարար Դանիիլ Բեզնոսովը:

Նա նշել է, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը թեժացրել են հակամարտությունը, երբ նրանք կրակ են բացել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի վրա:

Բեզնոսովը, մասնավորապես, ասել է. ՛՛Լայնամասշտաբ գործողություններ կլինե՞ն, կարծում եմ ՝ այո, կարող են լինել:Մենք ուկրաինական ուժերի հարվածներին սպասում էինք ԴԺԿ-ի հարավային և հյուսիսային մասերում (Գորլովկան Դոնեցկից կտրելու համար), բայց այժմ, լայնածավալ գրոհների դեպքում, հարվածը լինելու է անմիջապես Դոնեցկին՛՛:

  • Կիսվել: