երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Դոնալդ Թրամփի հնարավոր առաջադրումը «վատ նորություն» է․ Նենսի Փելոսի

Դոնալդ Թրամփի հնարավոր առաջադրումը «վատ նորություն» է․ Նենսի Փելոսի

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանդես է եկել 2024 թվականի նախագահական ընտրություններին Ջո Բայդենի մասնակցության օգտին և Դոնալդ Թրամփի հնարավոր առաջադրումը անվանել «վատ նորություն» երկրի համար։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

ԱՄՆ նախկին նախագահը պատրաստվում է «կարևոր հայտարարություն» անել, իսկ ներկայիս առաջնորդը հստակեցնում է, որ ծրագրում է վերընտրվել, բայց վերջնական որոշում կկայացնի մինչև հաջորդ տարվա սկզբին՝ ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո:

«Կարծում եմ՝ այո… Նա հիանալի նախագահ էր, և նա ունի հաջողությունների մեծ ցուցակ և կրկին առաջադրվելու համար հիանալի փորձ», – ասել է Փելոսին ABC-ին պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բայդենը պետք է առաջադրվի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետի համար:

Նա նախագահին վերագրել է 10 միլիոն աշխատատեղերի ստեղծումը, կորոնավիրուսային համաճարակի հաղթահարումը և կլիմայական ճգնաժամի դեմ պայքարելու վճռականությունը։

  • Կիսվել: