կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դմիտրի Պեսկովի որդին հրաժարվել է մասնակցել ՌԴ-ում հայտարարաված զորահավաքին. Gazeta.ru

Դմիտրի Պեսկովի որդին հրաժարվել է մասնակցել ՌԴ-ում հայտարարաված զորահավաքին. Gazeta.ru

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել որդու՝ Նիկոլայի՝ զինկոմիսարիատ ներկայանալուց հրաժարվելը, հայտնում է Gazeta.ru-ն։

Ավելի վաղ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թիմակիցը հայտնել էր, որ զինկոմի անունից զանգել է Պեսկովի որդուն և հայտնել, որ պետք մասնակցի զորահավաքին։

Խոսակցության հրապարակված հատվածում Նիկոլայը հրաժարվում է զինկոմիսարիատ այցելությունից և խոսում է հարցը այլ կերպ լուծելու մասին։

«Առավոտյան ժամը 10-ին, բնականաբար, չեմ գա։ Եթե գիտեք, ես պարոն Պեսկովն եմ, դուք պետք է հասկանաք, թե դա ինչքան ճիշտ չէ, որ այնտեղ գտնվեմ։ Կարճ ասած, դա կլուծեմ այլ մակարդակում»,-ասել էր Պեսկովի որդին։
 
Պեսկովն ասել է, որ տեղյակ է զրույցից, սակայն գիտի, որ դրա ամբողջական տեքստը չեն հրապարակել։
 

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիր էր ստորագրել։

  • Կիսվել: