կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դինքի սպանության գործով կալանքի տակ են վերցվել Թուրքիայի պետանվտանգության երկու նախկին սպաներ

Դինքի սպանության գործով կալանքի տակ են վերցվել Թուրքիայի պետանվտանգության երկու նախկին սպաներ

Ստամբուլի դատարանը կալանքի տակ է վերցրել Թուրքիայի պետանվտանգության երկու նախկին սպաների՝ հայտնի լրագրող, ՛՛Ակոս՛՛ թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, տեղեկացնում է Anadolu-ն:

Նշվում է, որ Վոլքան Շահինն ու Վեյսալ Շահինը մեղավոր են ճանաչվել նախապատրաստվող սպանության մասին իմանալու և ոչինչ չձեռնարկելու համար։

Գործով ևս երկու կասկածյալների՝ թուրքական ժանդարմերիայի նախկին սպա Ալի Օզի, ինչպես նաև Էջևիթ Էմիրի նկատմամբ խափանման միջոցը շարունակում է մնալ ստորագրությունը Թուրքիայից չհեռանալու մասին, ևս մեկը՝ Էմրե Չինգեզը,  կարող լքել Ստամբուլը։Դատական հաջորդ նիստը կկայանա  հունվարի 8-ին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում հրատարակվող հայկական ՛՛Ակոս՛՛ թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին 2007թ. հունվարի 19-ին թերթի խմբագրատան առջև սպանել էր 16-ամյա Օգյուն Սամասթը։

 

  • Կիսվել: