չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Դևիդ Բեքհեմը 13 ժամ հերթ է կանգնել Անգլիայի թագուհուն վերջին հրաժեշտը տալու համար

Դևիդ Բեքհեմը 13 ժամ հերթ է կանգնել Անգլիայի թագուհուն վերջին հրաժեշտը տալու համար

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը Լոնդոնում 13 ժամ հերթ է կանգնել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին վերջին հրաժեշտը տալու և հարգանքի տուրք մատուցելու համար, հաղորդում է Sky News-ը։

Գիշերն իր տեղը հերթում պահած Դևիդ Բեքհեմը քաղաքացիների հետ է անցկացրել ժամանակը։ Թագուհու դագաղի մոտ Բեքհեմը արտասվել է։

Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։

  • Կիսվել: