ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դաժանություն է խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպիսին մենք Եվրոպայում չենք տեսել տասնամյակներ. Ստոլտենբերգը՝ Բուչայի վերաբերյալ

Դաժանություն է խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպիսին մենք Եվրոպայում չենք տեսել տասնամյակներ. Ստոլտենբերգը՝ Բուչայի վերաբերյալ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն անդրադարձել է Ուկրաինայում՝ Բուչայի խաղաղ բնակիչների սպանությանը։

«Դա դաժանություն է խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպիսին մենք Եվրոպայում չենք տեսել տասնամյակներ։ Այն, որ խաղաղ բնակիչներին սպանում են, բացարձակ անընդունելի է։ Եվ դա միայն ընդգծում է այս պատերազմի ավարտման կարևորությունը»,- ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով էլ՝ ԱՄՆ-ն փաստաթղթավորում է ռուսական զորքերի գործողությունները, որպեսզի այդ տեղեկատվությունը փոխանցի համապատասխան կազմակերպություններին։

  • Կիսվել: