շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Դատարանը Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը ճանաչել է անօրինական

Դատարանը Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը ճանաչել է անօրինական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկրի առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված մաքսատուրքերն անօրինական են ճանաչվել և արգելափակվել Միջազգային առևտրի հարցերով դաշնային դատարանի կողմից: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նյու Յորքում ԱՄՆ-ի միջազգային առևտրի հարցերով դատարանի երեք դատավորներից բաղկացած կոլեգիան որոշում է կայացրել՝ բավարարելով մի շարք դատական ​​​​հայցեր, որոնցում պնդվում էր, որ Թրամփն իր մաքսատուրքերով «չարաշահել է իր իշխանությունը և երկրի առևտրային քաղաքականությունը կախվածության մեջ դրել իր քմահաճույքներից»։ 

AP-ն նշում է, որ նախագահը «մաքսատուրքերն օգտագործել է որպես բանակցային մահակ՝ հույս ունենալով մյուս երկրներին ստիպել ԱՄՆ-ի համար շահավետ համաձայնագրեր կնքել»։ 

CNN-ն իր հերթին հաղորդում է, որ ԱՄՆ վարչակազմն անմիջապես բողոքարկել է դատարանի որոշումը, ինչը սպառողներին և ընկերություններին անորոշ վիճակում է թողել։ 

Դատարանի որոշումը կասեցնում է Թրամփի սահմանած 30% մաքսատուրքերը Չինաստանի նկատմամբ, 25% մաքսատուրքերը Մեքսիկայից և Կանադայից ներկրվող որոշ ապրանքների նկատմամբ և 10% համընդհանուր մաքսատուրքերը Միացյալ Նահանգներ մուտք գործող ապրանքների մեծ մասի համար։ Այնուամենայնիվ, դա չի ազդում ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի, պողպատի և ալյումինի նկատմամբ սահմանված 25% մաքսատուրքերի վրա։

 

 

  • Կիսվել: