չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Դանիան իր քաղաքացիներին թույլ կտա իր միանալ միջազգային բրիգադին և կռվել Ուկրաինայի կողմից

Դանիան իր քաղաքացիներին թույլ կտա իր միանալ միջազգային բրիգադին և կռվել Ուկրաինայի կողմից

ՆԱՏՕ-ի անդամ Դանիան իր քաղաքացիներին թույլ կտա միանալ Ուկրաինայում ռուսական զորքերի դեմ պայքարի համար ձևավորվող  միջազգային բրիգադներին: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:

"Դա յուրաքանչյուրի ընտրությունն է։ Խոսքը ինչպես այստեղ ապրող ուկրաինացիներ մասին է, այնպես էլ նրանց, ովքեր կարծում, թե կարող են որևէ ներդրում ունենալ",- կիրակի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մետտե Ֆրեդերիկսենը, գրում է Ալ-Արաբիան։

Դանիայիա վարչապետը նաև հայտարարել է, որ առաջին հայացքից իրավաբանորեն խանգարող որևէ հանգամանք չկա, որ կարող է արգելք հանդիսանալ մեկնել Ուկրաինան և մասնակցել հակամարտությանը։

  • Կիսվել: