հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Դանիան հետ է կանչում ԱՄՆ-ում իր ժամանակավոր դեսպանին. պատճառը հայտնի է

Դանիան հետ է կանչում ԱՄՆ-ում իր ժամանակավոր դեսպանին. պատճառը հայտնի է

Դանիայի ԱԳ  նախարար Լարս Լոկկե Ռասմուսենն այսօր հայտարարել է, որ հետ կկանչի Դանիայում ԱՄՆ ժամանակավոր դեսպանին, երբ The Wall Street Journal-ը հաղորդել է, որ Թրամփի վարչակազմն ԱՄՆ հետախուզական ծառայություններին հրամայել է ուժեղացնել Գրենլանդիայի լրտեսումը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Վարշավայում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը լրագրողներին տված հարցազրույցում Ռասմուսենը, մասնավորապես, ասել է. «Ես կարդացի The Wall Street Journal-ի հոդվածը, և այն ինձ շատ է անհանգստացնում, քանի որ մենք չենք լրտեսում մեր բարեկամներին: Մենք հետ ենք կանչելու ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարին՝ Արտաքին գործերի նախարարության հետ քննարկելու համար, թե արդյոք կարող ենք հաստատել այս տեղեկատվությունը, որը որոշ չափով մտահոգիչ է»։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է գրավել Գրենլանդիան՝ Դանիայի կիսաինքնավար տարածքը, և ընդլայնել կղզում ԱՄՆ ռազմական ներկայությունը։

 

 

  • Կիսվել: