շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դանիան գնալով ավելի է ներքաշվում Ուկրաինայում հակամարտության մեջ. ՌԴ դեսպան

Դանիան գնալով ավելի է ներքաշվում Ուկրաինայում հակամարտության մեջ. ՌԴ դեսպան

Դանիան, ընդլայնելով իր ռազմական աջակցությունը Կիևին, ավելի ու ավելի է ներքաշվում Ուկրաինայի հակամարտության մեջ, երկխոսության հիմքեր չկան այն պայմաններում, երբ Կոպենհագենը խաղադրույք է կատարում Ռուսաստանի Դաշնության պարտության վրա, կիրակի օրը հայտարարել է Դանիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իհարկե, քանի որ Կիևի ռեժիմին ռազմական աջակցությունն ընդլայնվում է, Դանիան ավելի խորը կներքաշվի հակամարտության մեջ», – ասել է Բարբինը:
 

Նա նշել է, որ այսօր Ռուսաստանի և Դանիայի հարաբերությունները «ետ են մղվել»։

  • Կիսվել: