Դանիան եւ Ֆինլանդիան աջակցում են ռուսական նավթի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկին
Դանիան եւ Ֆինլանդիան աջակցում են ռուսական նավթի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկին։
Այս մասին Կոպենհագենում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել են երկրների վարչապետները:
«Այն, ինչ այսօր նավթի մասով առաջարկում է Եվրահանձնաժողովը, իսկապես կզգացվի Ռուսաստանում, ուստի մենք աջակցում ենք դրան»,-ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը:
«Մեզ ավելի շատ պատժամիջոցներ են պետք, այդ թվում՝ էներգետիկայի նկատմամբ, եւ ես գնահատում եւ ողջունում եմ պատժամիջոցների հանձնաժողովի վերջին առաջարկները, օրինակ՝ նավթի եւ այլ հարցերի վերաբերյալ»,-ասել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։