շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դամասկոսում ժողովուրդն ազատ է, ուրախ է. ես իմ խանութը բացեցի, թեեւ շատ խանութներ դեռ փակ են. Սիրիահայ գործարար

Դամասկոսում ժողովուրդն ազատ է, ուրախ է. ես իմ խանութը բացեցի, թեեւ շատ խանութներ դեռ փակ են. Սիրիահայ գործարար

Դամասկոսում երեկ առավոտյան ժամը 5-ից մինչեւ երեկոյան ժամը 17-ը, 12 ժամ կրակոցների մեջ էինք, բայց ոչ թե վնասակար, այլ ուրախության արտահայտում էև ժողովրդի կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց սիրիահայ գործարար Վահե Մահշիկյանը:

«Ընդհանուր առմամբ վնաս չեն հասցրել, թեեւ մի շարք պետական շենքեր են գրավել, օրինակ, մեր տան դիմացի ոստիկանական բաժանմունքը: Այրեցին, կարծես նաեւ կողոպեցին թալանեցին մեջի ապրանքները: Դատարաններին ձեռք չտվեցին:

Խանութների մեծ մասը փակ է, բայց ես իմ խանութը բացեցի: Ապահով է երկիրը, ժողովուրդը ազատ է, ազատությունը կապրի: Կարծես մղձավանջի մեջ էին, ազատվեցին: Նախկիների կողմից որոշ արգելքներ կային, հիմա պետություն չունենք, ժողովուրդը ազատ, համարձակ ապրում է»,-ասաց նա:

Հարցին՝ ժողովուրդը կարո՞ղ է ազատ փողոց դուրս գալ, գործարարը դրական պատասխան տվեց. «Այո, ես տնից դուրս եկա, գնացի դատարան, գնացի շուկա, հանգիստ է ամեն տեղ: Սիրայի ժողովուրդը համեստ ժողովուրդ է, չարություն չունի, չարությունը պետական մարմիններից էր գալիս: Ես ընդիմության զինյալներին հարցրեցի, ասացին՝ ով որ զենքը կհանձնի, իր հետ խնդիր չունենք մենք:

Բայց երեկ Իսրայելը հարվածեց Դամասկոսի մերձակա օդանավակայանին, որտեղ զինվորական պահեստներ կան, դրանք ռմբակոծեց, փչացրեց զենքը: Սիրիան զենքի մեծ պաշար ուներ, այդ թվում հրթիռները, դա կործանեցին:

Իսկ ժողովուրդը լավ է, հիմա պետք է տեսնենք, թե նոր համակարգը ինչպիսին է: Հեղափոխականները նախկին կառավարության լիազորեցին, որ շարունակեն գործերը, մինչև որ նոր կառավարություն կազմվի, նոր ընտրություններ լինեն, նոր Սահմանադրություն գրվի»:

Վահե Մահշիկյանի ներկայացմամբ, նոր եկող իշխանությունը նույն հինն է, պարզապես կառավարող անձն է փոխվելու. «Մեզ կառավարողը մի անձ էր, իր ընտանիքն էր, որ գնացին: Սիրիայի նախկին համակարգը անձի, ընտանիքի վրա էր հիմնված: Դրա համար էլ չհաջողեց: Հայրը իշխեց 54 տարի, որդին էլ 24 տարի, եւ կողոպտեցին երկիրը: Սիրիան շատ հարուստ երկիր էր»,- հայտարարեց նա:

Սիրիահայ գործարարը հայտարարեց, որ այս փոփոխությունից հետո բոլորը, որ լքել էին իրենց տունը, վերադառնում են. «Մի քանի բանկեր են տուժել, կենտրոնական բանկն են կողոպտել: Այս ընթացքում սիրիական դրամը 100 տոկոսով արժեզրկվեց այս երկու օրում: Եերկու օր առաջ 15,000 էր մեկ դոլարը, այսօր 30,000 էր: Առաջ արգելված էր օտար արժույթով աշխատել, գործածել, 7 տարվա պատիժ կար, հիմա ազատ ենք: Այսօր նույնիսկ թուրքական դրամ կա շուկայում»,-ասաց նա:

  • Կիսվել: