ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դամասկոսի օդանավակայանը շարքից դուրս է եկել իսրայելական հրթիռային գրոհի պատճառով

Դամասկոսի օդանավակայանը շարքից դուրս է եկել իսրայելական հրթիռային գրոհի պատճառով

Դամասկոսի միջազգային օդանավակայանը շարքից դուրս է եկել իսրայելական հթրիռային գրոհի պատճառով, սիրիացի երկու զինվորական զոհվել է, տեղեկացրել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես տեղեկացրել են Սիրիայի պաշտպանության նախարարությունից, հարվածը Դամասկոսի օդանավակայանին եւ շրջակայքին հասցվել է տեղի ժամանակով ժամը մոտ 02.00-ին, Թիվերիադյան լճի կողմից։

«Ագրեսիայի հետեւանքով զոհվել է երկու զինվորական, եւս երկուսը վիրավորվել է, հասցվել է նյութական վնաս, Դամասկոսի միջազգային օդանավակայանը շարքից դուրս է եկել»,- նշվել է նախարարության հայտարարությունում։

Ավելի վաղ սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաքի հարավին։ ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է երկնքում պայթյունների եւ ՀՕՊ աշխատանքի մասին։

  • Կիսվել: