ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 COVID-19-ը ստեղծվել է արհեստականորեն․ ամերիկացի գիտնական Էնդրյու Հաֆֆ

COVID-19-ը ստեղծվել է արհեստականորեն․ ամերիկացի գիտնական Էնդրյու Հաֆֆ

Ամերիկացի գիտնական Էնդրյու Հաֆը, ով աշխատում էր Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, ասել է, որ կորոնավիրուսային վարակը արհեստականորեն է ստեղծվել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Այս վարկածը հետազոտողն հայտնել իր  գրքում, որը կոչվում է «Ճշմարտությունը Ուհանի մասին»։

Համաճարակաբանը նշել է, որ Չինաստանում անորակ կենսաանվտանգության օգտագործմամբ անցկացված փորձերը հանգեցրել են ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Ուհան վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից արտահոսքի:

Ըստ Հաֆֆի՝ «Չինաստանն առաջին իսկ օրվանից գիտեր, որ դա գենետիկորեն մշակված վիրուս է»։

«Վտանգավոր կենսատեխնոլոգիան չինացիներին փոխանցելու մեղավորը ԱՄՆ կառավարությունն է»,- իր աշխատանքում խոստովանել է փորձագետը։

Ինչպես հավելել է գիտնականը, ամենացնցողն այն է, որ  ամերիկյան իշխանությունները ստել են աշխարհին և հերքել իրենց մասնակցությունը չինական քաղաքում COVID-19-ի շուրջ ստեղծված իրավիճակին։

2020 թվականի մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաճարակ հայտարարեց՝ կապված ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի աճի հետ։

 

 

  • Կիսվել: