Թրամփը Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնել է միայն Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով․ CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Անկարա է մեկնել միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը հիշեցրել է, որ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, թե թուրք առաջնորդին համարում է իր ընկերը։ CNN-ի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի և նրա թիմի անդամների ուշադրությանն առանձնազրույցի կարգով է հասցվել, որ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը կընկալվի որպես անհարգալից վերաբերմունք Էրդողանի նկատմամբ։
Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը սկզբից ի վեր թերահավատորեն էր վերաբերվում դաշինքի իր դաշնակիցների հետ հանդիպմանը, քանի որ դժգոհ էր այն բանից, որ նրանցից շատերը չեն աջակցել ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմում։ Այդ առնչությամբ CNN-ի աղբյուրները վստահ չեն, որ գագաթնաժողովը կանցնի հարթ՝ «հաշվի առնելով նախագահի վատ տրամադրությունը»։
Ակնկալվում է, որ Թրամփը երեքշաբթի առավոտյան կժամանի Անկարա։ Նրա համար թուրքական կողմը պատրաստել է բարձր մակարդակի պաշտոնական արարողություն։ Ինչպես ակնկալում են տեղական մեկնաբանները, բանակցություններից հետո Էրդողանն ու Թրամփը առանձին մամուլի ասուլիս կանցկացնեն։


