շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինայի մարտերում «Ցիրկոն» գերձայնային հրթիռներն ու «Կինժալ» ավիացիոն համալիրն արդյունավետորեն օգտագործվում են. Պուտին

Ուկրաինայի մարտերում «Ցիրկոն» գերձայնային հրթիռներն ու «Կինժալ» ավիացիոն համալիրն արդյունավետորեն օգտագործվում են. Պուտին

«Ցիրկոն» գերձայնային հրթիռներն արդեն օգտագործվել են Ուկրայինայի մարտերում, այս համակարգը գործում է: Այս մասին ՌԴ Դաշնային ժողովին ուղղված իր ելույթում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հավելել է, որ «Կինժալ» գերձայնային ավիացիոն համալիրը արդյունավետորեն օգտագործվել է Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ։

««Կինժալ» գերձայնային ավիացիոն համալիրը ոչ միայն շահագործման է հանձնվել, այլ նաև բարձր արդյունավետությամբ օգտագործվում է հատուկ ռազմական գործողության ընթացքում հատկապես կարևոր թիրախներ ոչնչացնելու համար»,- ասել է Պուտինը։

  • Կիսվել: