երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չպետք է թույլ տալ, որ խաթարվեն Թեհրան-Բաքու բարիդրացիական հարաբերությունները. Նասեր Քանանի

Չպետք է թույլ տալ, որ խաթարվեն Թեհրան-Բաքու բարիդրացիական հարաբերությունները. Նասեր Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակն այսօր անդրադարձել է Թեհրան-Բաքու հարաբերություններին: Նա նշել է, որ հարևան երկրները պետք է կենտրոնանան ընդհանուր շահերի վրա և թույլ չտան, որ ուրիշները լարվածություն ստեղծեն երկկողմ հարաբերություններում:

«Իրանը միշտ ընդգծել է երկխոսության կարևորությունը, սակայն կան թշնամիներ, որոնք չեն ցանկանում, որ հարևան, եղբայրական և մուսուլմանական Իրանն ու Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունենան»,- ասել է Նասեր Քանանին:

Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Թեհրանը ձգտել է դիվանագիտական մեթոդներով նպաստել լարվածության թուլացմանը երկկողմ հարաբերություններում, և Թեհրանի նախաձեռնությամբ երկու երկրների արտգործնախարարներն ունեցել են հեռախոսազրույցներ, որոնք եղել են դրական ու կառուցողական:

«Ջանքեր են գործադրվում, որ ադրբեջանական կողմի հետ համակարգմամբ ստեղծված մթնոլորտը վերահսկվի, և հարաբերությունները բնականոն հուն վերադառնան: Կովկասի զարգացումների վերաբերյալ Իրանը դիրքորոշումը չի փոխել»,- հավելել է Քանանին:

  • Կիսվել: