շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Չպետք է թերագնահատենք Ռուսաստանին. ՌԴ-ն տևական պատերազմ է պլանավորում. Ստոլտենբերգ

Չպետք է թերագնահատենք Ռուսաստանին. ՌԴ-ն տևական պատերազմ է պլանավորում. Ստոլտենբերգ

Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայում տեւական պատերազմի, իսկ Կիեւին աջակցող ՆԱՏՕ-ի երկրները պետք է շարունակեն զենք ուղարկել, մինչեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասկանա, որ չի կարող հաղթել մարտի դաշտում։ Այս մասին AFP-ի հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նրա խոսքով՝ ոչինչ չի խոսում այն մասին, որ ՛՛հրաժարվել է Ուկրաինայի նկատմամբ վերահսկողության իր ընդհանուր նպատակից՛՛։

՛՛Մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին։ Ռուսաստանը տեւական պատերազմ է պլանավորում՛՛,-հավելել է նա։

Ստոլտենբերգը նաեւ ասել է, որ Ռուսաստանը ավելի շատ ուժեր է մոբիլիզացնում, փորձում է ավելի շատ զենք եւ զինամթերք ձեռք բերել:

՛՛Մենք դաշնակիցների միջեւ երկխոսություն ենք վարում լրացուցիչ համակարգերի շուրջ, բայց գնալով ավելի կարեւոր է դառնում մատակարարված բոլոր համակարգերի աշխատունակության ապահովումը՛՛,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

  • Կիսվել: