հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չնայած Թեհրանի և Մոսկվայի միջև հիանալի հարաբերություններին՝ մենք չենք ճանաչում Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի շրջանների անջատումն Ուկրաինայից. ԻԻՀ ԱԳՆ

Չնայած Թեհրանի և Մոսկվայի միջև հիանալի հարաբերություններին՝ մենք չենք ճանաչում Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի շրջանների անջատումն Ուկրաինայից. ԻԻՀ ԱԳՆ

Իրանը չի ճանաչում Ղրիմի և չորս նոր շրջանների մուտքը Ռուսաստանի Դաշնության կազմ՝ չնայած Մոսկվայի հետ հիանալի հարաբերություններին: Այս մասին TRT World-ի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ճանաչում ենք երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը միջազգային օրենքների շրջանակներում, հետևաբար, չնայած Թեհրանի և Մոսկվայի միջև հիանալի հարաբերություններին, մենք չենք ճանաչում Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի շրջանների անջատումը Ուկրաինայից, որովհետև պնդում ենք արտաքին քաղաքականության մեր հետևողական սկզբունքը. երբ մենք ասում ենք, որ ուկրաինական հակամարտությունը լուծում չէ, մենք հավատում ենք մեր դիրքորոշմանը՝ որպես հիմնարար քաղաքական սկզբունքի, որի վրա մենք հենվում ենք՛՛:

 

  • Կիսվել: