ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Չինաստանը Թայվանի շուրջ լայնածավալ զորավարժություններ է սկսել

Չինաստանը Թայվանի շուրջ լայնածավալ զորավարժություններ է սկսել

Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակը հինգշաբթի Թայվանի շուրջ վեց ջրատարածքներում ձեռնամուխ է եղել լայնածավալ ռազմական զորավարժությունների, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Մանևրները, որոնք պատասխան են դարձել Տայբեյ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին, մեկնարկել են տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով ժամը 12:00-ին) կղզու շուրջ ջրատարածքում գտնվող վեց շրջաններում: Դրանք կտեւեն մինչև կիրակի կեսօր:

Չինական կողմը նախազգուշացում է արել նավերին և ինքնաթիռներին՝ չմտնել ջրային տարածք և օդային
տարածք այն հատվածներում, որտեղ անցկացվում են զորավարժություններ, որոնց կոորդինատները հրապարակվել են ավելի վաղ։

  • Կիսվել: