Չինաստանը ձգձգում է հազվագյուտ մետաղների մատակարարումը արևմտյան պաշտպանական ընկերություններին. աղբյուր
Արևմտյան պաշտպանական ընկերություններին հազվագյուտ մետաղների մատակարարման վրա Չինաստանի կողմից դրված սահմանափակումները ստիպում են նրանց փնտրել այլընտրանքային աղբյուրներ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Հրապարակման մեջ, մասնավորապես, ասված է. «Չինաստանը սահմանափակում է արևմտյան պաշտպանական արտադրողներին կարևորագույն օգտակար հանածոների մատակարարումը՝ կասեցնելով արտադրությունը և ստիպելով ընկերություններին ամբողջ աշխարհում փնտրել օգտակար հանածոների պաշարներ, որոնք անհրաժեշտ են ամեն ինչի արտադրության համար՝ փամփուշտներից մինչև ռեակտիվ կործանիչներ»:
Պարբերականը հիշեցնում է, որ այս տարի ավելի վաղ ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրային հարաբերություններում լարվածության աճի ֆոնին Պեկինը խստացրել էր հազվագյուտ մետաղների արտահանման նկատմամբ վերահսկողությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից որոշ առևտրային զիջումներից հետո Պեկինը որոշ չափով մեղմացրել է սահմանափակումները, սակայն «պահպանել է վերահսկողությունը պաշտպանական նպատակներով կարևորագույն օգտակար հանածոների նկատմամբ»:
Ըստ աղբյուրի՝ Չինաստանն ապահովում է աշխարհի երկրների հազվագյուտ մետաղների պահանջների մոտ 90 տոկոսը և գերիշխում է շատ այլ կարևոր օգտակար հանածոների արտադրության հարցում:


