Չինաստանը դարձել է աշխարհի ամենահարուստ երկիրը ՝ շրջանցելով ԱՄՆ-ին. McKinsey Global Institute
Ամերիկյան McKinsey խորհրդատվական ընկերության վերլուծաբանների վերջին զեկույցի համաձայն 20 տարվա ընթացքում(2000 թվականից մինչև 2020 թվականը), համաշխարհային հարստության ծավալը եռապատկվել է։ Ամենաարագ զարգացող երկիրը Չինաստանն է,որը շրջանցելով ԱՄՆ-ին՝ դարձել է աշխարհի ամենահարուստ երկիրը։
Նոյեմբերի 15-ին McKinsey Global Institute-ը հրապարակել է զեկույց 10 երկրների զուտ ակտիվների մասին, որոնք կազմում են համաշխարհային եկամտի ավելի քան 60%-ը, հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։
Զեկույցում նշվում է նաև, որ աշխարհի ակտիվների 68%-ը պատկանում է անշարժ գույքին, որին հաջորդում են ենթակառուցվածքները, արդյունաբերությունը և սարքավորումները, ինչպես նաև մտավոր սեփականությունը, արտոնագրերը և այլ ոչ նյութական ակտիվներ:
Բացի Չինաստանից և ԱՄՆ-ից, այս զեկույցը ներառում է ևս 8 երկիր՝ Գերմանիա, Ֆրանսիա, Միացյալ