շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Չինաստանը չի աջակցել SWIFT համակարգից ՌԴ-ի անջատմանը

Չինաստանը չի աջակցել SWIFT համակարգից ՌԴ-ի անջատմանը

Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը որպես հակամարտությունների կարգավորման միջոց: Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Չինաստանը չի աջակցում պատժամիջոցների կիրառմանը խնդիրների լուծման համար, և առավել ևս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի մեջ»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով SWIFT-ից Ռուսաստանին անջատելու Չինաստանի դիրքորոշման մասին հարցին։

  • Կիսվել: