երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չինաստանում կորոնավիրուսով վարակված մեկ անձ բուժվել է

Չինաստանում կորոնավիրուսով վարակված մեկ անձ բուժվել է

Չինական Շանհայ քաղաքում բուժել են առաջին` 2019-nCoV կորոնավիրուսով վարակված հիվանդին, տեղեկացնում է Լենտա-ն:

Նշվում է, որ 56-ամյա Չենին բուժել են քաղաքային հիվանդանոցում: Հիվանդ կնոջ ինքնազգացողությունն աստիճանաբար լավացել է. 6 օր նրա ջերմությունը եղել է նորմայի սահմաններում, իսկ կորոնավիրուսի նոր թեստերը բացասական արդյունք ենք տվել: Բժիշկները Չենին արդեն տուն են ուղարկել:

Կինը երկար ժամանակ ապրել է Ուհանում` այն քաղաքում, որը համարվում է չինական մահացու վիրուսի հայրենիքը: Հունվարի 10-ի երեկոյան նրա ջերմությունը բարձրացել է, և նա դիմել է քաղաքային հիվանդանոց: Երկու օրից հիվանդին ուղարկել են Շանհայ, որտեղ և անցկացվել է բուժումը:

Նշենք, որ Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 25 մարդ, վարակման դեպքերը հասել են 830-ի: Չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուսով վարակման դեպքեր էին գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում:

  • Կիսվել: