ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չինաստանն ու Ռուսաստանը մշտապես ամրապնդում են փոխադարձ վստահությունը. ՉԺՀ ԱԳ փոխնախարար

Չինաստանն ու Ռուսաստանը մշտապես ամրապնդում են փոխադարձ վստահությունը. ՉԺՀ ԱԳ փոխնախարար

Չինաստանն ու Ռուսաստանը մշտապես ամրապնդում են փոխադարձ վստահությունը և ավելի ու ավելի սերտորեն են համակարգում դիրքորոշումները միջազգային հարցերում՝ հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարությունը:

«Չինաստանն ու Ռուսաստանը մշտապես խորացնում են փոխադարձ վստահությունը, կայուն առաջ են մղում համագործակցությունը բոլոր ուղղություններով, միջազգային ասպարեզում ավելի ու ավելի սերտորեն համագործակցում են»,- նշել է Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Մա Չժաոսյուն, որը ավելի վաղ հանդիպել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Դիվանագետի խոսքով՝ Պեկինը ձգտում է համագործակցել Մոսկվայի հետ՝ «երկու երկրների ղեկավարների ձեռք բերած կարևոր փոխըմբռնման համաձայն»:

«Չին-ռուսական համապարփակ ռազմավարական գործընկերային հարաբերությունները նոր դարաշրջանում մշտապես բարձր մակարդակի վրա են պահում զարգացման միտումը»,- ամփոփել է փոխնախարարը:

  • Կիսվել: