ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Չինաստանն ու Պակիստանը Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու համատեղ նախաձեռնություն են ներկայացրել

Չինաստանն ու Պակիստանը Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու համատեղ նախաձեռնություն են ներկայացրել

Չինաստանն ու Պակիստանը Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու համատեղ նախաձեռնություն են ներկայացրել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ այսօր Պեկինում կայացել են Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարայի բանակցությունները:

Բանակցություններից հետո կողմերը ներկայացրել են հինգ կետից բաղկացած նախաձեռնություն, որի առաջին կետով նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում:

Երկրորդ կետը՝ խաղաղության բանակցությունների շուտափույթ մեկնարկ։ Երրորդը՝ ոչ ռազմական օբյեկտների անվտանգության ապահովում, չորրորդ կետը՝ բեռնափոխադրման ուղիների անվտանգության ապահովում, իսկ հինգերորդը՝ ՄԱԿ-ի կանոնադրության գերակայության ապահովում:

Նշվում է նաև, որՉինաստանն ու Պակիստանն աջակցում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակների ու սկզբունքների վրա հիմնված երկարատև խաղաղության համար համապարփակ շրջանակ ստեղծելու վերաբերյալ համաձայնության հասնելուն։

  • Կիսվել: