երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է օդապարիկը խոցելու հետևանքների մասին

Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է օդապարիկը խոցելու հետևանքների մասին

Պեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողությունների, եթե ԱՄՆ-ն չինական օդապարիկի հետ կապված միջադեպն օգտագործի ի վնաս Չինաստանի շահերի և արժանապատվության, Interfax-ի փոխանցմամբ՝ ասված է Չինաստանում ԱՄՆ դեսպանատանը փոխանցված ՉԺՀ-ի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Ամերիկյան կողմի գործողությունները լրջորեն ազդել և վնաս են հասցրել չին-ամերիկյան հարաբերությունների կայունացմանն ուղղված երկու կողմերի ջանքերին և գործընթացին:

Չինաստանը վճռականորեն դեմ է դրան և վճռականորեն բողոքում է դրա դեմ և վճռականորեն կոչ է անում ամերիկյան կողմին չձեռնարկել հետագա գործողություններ, որոնք վնասում են Չինաստանի շահերին և չսրել կամ ընդլայնել լարվածությունը», – ասվում է հայտարարության մեջ:

Չինաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է, որ երկրի կառավարությունը «վճռականորեն կպաշտպանի չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը, վճռականորեն կպաշտպանի Չինաստանի շահերն ու արժանապատվությունը և իրեն իրավունք է վերապահում հետագա անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել»:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Սի Ֆենգը նշել է, որ ԱՄՆ-ի տարածքում օդապարիկի հայտնվելը պայմանավորված է ֆորս-մաժորային հանգամանքներով, ինչի մասին Պեկինը տեղեկացրել է Վաշինգտոնին: Այնուամենայնիվ, «ամերիկյան կողմը դա ականջի հետև գցեց և չափազանց մեծ ուժ կիրառեց քաղաքացիական օդապարիկի հետ կապված»: Դա «միջազգային իրավունքի ոգու և միջազգային պրակտիկայի խախտում էր»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: