կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չինաստանի նահանգներում տարածվում է կորոնավիրուսի հերթական ալիքը

Չինաստանի նահանգներում տարածվում է կորոնավիրուսի հերթական ալիքը

Չինաստանի հյուսիս-արևելյան նահանգներում տարածում է գտնում կորոնավիրուսի հերթական ալիքը, այս անգամ՝ Omicron շտամով: Մինչ արևմտյան շատ երկրներ արդեն վերացրել են կարանտինը, Չինաստանի առողջապահության նախարարությունը հապճեպ խստացնում է համաճարակի սահմանափակումները։

Իրավիճակը հատկապես ծանր է Հոնկոնգում, որտեղ COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Այստեղ ամեն օր վարակվում է 20 հազար մարդ, գրանցվել է մոտ երկու հարյուր մահ։

Միևնույն ժամանակ, ամերիկյան Ջոնս Հոփկինսի կորոնավիրուսային ռեսուրսների կենտրոնը հայտնում է, որ աշխարհում գրանցվել է COVID վարակման ավելի քան 468 միլիոն դեպք և ավելի քան վեց միլիոն մահ: Ինչպես հայտնում է voanews.com-ը, չնայած աշխարհում կատարվել է գրեթե տասնմեկ միլիարդ պատվաստում, համաճարակը դեռ շարունակվում է։

  • Կիսվել: