երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Չինաստանի և Ռուսաստանի հետ Իրանի ռազմավարական համագործակցությունը վախեցրել է թշնամուն. ԻԻՀ հետախուզության նախարար

Չինաստանի և Ռուսաստանի հետ Իրանի ռազմավարական համագործակցությունը վախեցրել է թշնամուն. ԻԻՀ հետախուզության նախարար

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Չինաստան կատարած այցին, Իրանի հետախուզության նախարարն ասաց. «Հայացք դեպի արևելք և Իրանի ակտիվ ու ռազմավարական համագործակցությունը հարևան երկրների, Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ վախեցրել է թշնամուն», գրում է parstoday.ir-ը:

Ըստ Ֆարս լրատվական գործակալության՝ Իրանի հետախուզության նախարար Սեյեդ Էսմայիլ Խաթիբը, Թեհրանում անցկացված «Կանայք, առաքինություն, անվտանգություն» խորագրով պաշտպանության կանանց համաժողովում, անդրադառնալով Իրանի դեմ թշնամիների ծրագրերին ասաց. «Թշնամիները պետք է իմանան, որ այս համակարգին հարձակվելու ուղղությամբ իրենց բոլոր ջանքերը ապարդյուն են անցնելու և ամեն օր ճաշակելու են հուսահատության և այս ժողովրդից պարտվելու համը»։

Իրանի հետախուզության նախարարը նաև ընդգծելով կանանց դիրքը երկրի տարբեր ասպարազներովմ ասաց. «Թշնամիները փորձեցին ցույց տալ իրենց թշնամությունը՝ Իրանին հեռացնելով ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովից, սակայն իրանցի կանայք ցույց տվեցին, որ ջանք ու եռանդով պաշտպանելու են համակարգը»։

Իրանի հետախուզության նախարարը շեշտեց. «Թշնամիները հակակրոնական և հակաիսլամական պայքարում ակտիվացել են մեդիա պատերազմով, ինչը, ըստ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, թշնամին ձգտում է ոչնչացնել համակարգի ուժեղ կողմերը»:

 

  • Կիսվել: