երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Չինաստանի և Հնդկաստանի առաջնորդները Կազանում են՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Չինաստանի և Հնդկաստանի առաջնորդները Կազանում են՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել են Թաթարստանի մայրաքաղաք Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական ծառայությունը։

Օդանավակայանում կազմակերպվել է նրանց պաշտոնական ընդունելության արարողակարգը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ 

  • Կիսվել: