Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Պեկինի և Համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության կապակցությամբ
Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադառնալով շաբաթ օրը Չինաստանի դեսպանի հանդիպմանը Ասիայի և Խաղաղ օվկիանոսի գծով Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականի հանդիպմանը, նշել է, հանդիպմանը Թեհրանի խիստ դժգոհություն է փոխանցվել Իրանի տարածքային ամբողջականության կապակցությամբ Չինաստանի և Պարսից ծոցի համատեղ հայտարարության վերաբերյալ, գրում է parstoday.com-ը:
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրները Ռիադում կայացած 43-րդ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ ևս մեկ անգամ բարձրացրել են ԱՄԷ-ի բազմիցս պնդումներն իրանական երեք կղզիների (Մեծ Թոնբ, փոքր Թոնբ և Աբու Մուսա) վերաբերյալ:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, վերստին ընդգծելով Իրան անփոփոխ դիրքորոշումը, նշել է, որ Աբու Մուսա, Մեծ Թոնբ և Փոքր Թոն ԻԻՀ տարածքի անբաժանելի և հավերժական մասն են: Նա հավելել է. «Իրանն այս կղզիների նկատմամբ ցանկացած պահանջ համարում է ապակայունացնող, միջամտություն իր ներքին գործերին և տարածքային ամբողջականության և խստորեն դատապարտում է այն»։
Քանանին զարմանք է հայտնել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Չինաստանի համատեղ հայտարարության որոշ բաժինների կապակցությամբ, նշելով. «Անօրինական պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները բացառապես Իրանի միջուկային հարցն է և քննարկվում է ճանաչված կողմերի հետ, և փորձը ցույց է տվել, որ այն կարող է ընթանալ նույն ուղղությամբ: Բացի այդ, ԻԻՀ միշտ եղել է և պատրաստ է արդար և կայուն համաձայնության»։
Անդրադառնալով ԱԳ նախարարի Ասիախաղաղօվկիանոսյան բաժնի օգնականի հետ Չինաստանի դեսպանի հանդիպմանը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Հանդիպմանը Թեհրանի խիստ դժգոհությունն է փոխացվել Իրանի տարածքային ամբողջականության վերաբերյալ նշված հայտարարության ընդգրկման կապակցությամբ, և ընդգծվել է, որ Պարսից ծոցի երեք իրանական կղզիները հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության անբաժանելի մասը, և ինչպես Իրանի տարածքի ցանկացած այլ հատված, երբեք որևէ երկրի հետ բանակցությունների առարկա չեն եղել, չեն լինելու»։


