ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ

Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ

Չինական բանակը կանոնավոր զորավարժություններ է սկսել Թայվանի ափերի մոտ՝ ի պատասխան Թայբեյի և Վաշինգտոնի դավադրության՝ ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցյանը։

«Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի մարտական ​​հրամանատարության Արևելյան գոտին կազմակերպել է համատեղ մարտական ​​վարժանքներ և պարեկություն Թայվանի շուրջ՝ բանակի տարբեր ճյուղերի մասնակցությամբ, ինչը պետք է վճռական հակահարված լինի և զսպիչ գործոն թայվանա-ամերիկյան դավադրությանը»,- ասել է Ու Ցյանը:

Ու Ցյանն ի նկատի ունի ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության այցը կղզի։ Թայվանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ից կոնգրեսականների պատվիրակությունը՝ սենատոր Էդ Մարկիի գլխավորությամբ, կիրակի Ժամանել է կղզի, որտեղ պլանավորում է հանդիպել թայվանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու, մասնավորապես, ԱՄՆ-ի և Թայվանի հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը, առևտուրն ու ներդրումները, համաշխարհային մատակարարման շղթաները, կլիմայի փոփոխությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցեր։

Ըստ Պեկինի, այդ այցը լրջորեն խախտում է «Մեկ Չինաստան» սկզբունքը և երեք չին-ամերիկյան համատեղ կոմյունիկեների դրույթները, ինչպես նաև խախտում Է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

  • Կիսվել: