երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Չինաստանի բանակը Թայվանի մոտ կփորձարկի ոչ միջուկային հրթիռ

Չինաստանի բանակը Թայվանի մոտ կփորձարկի ոչ միջուկային հրթիռ

Չինաստանի բանակը Թայվանի մոտ ռազմական գործողությունների շրջանակներում մտադիր է հրթիռային փորձարկումներ և մարտական հրաձգություններ իրականացնել, երեքշաբթի հայտարարել է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի մարտական հրամանատարության Արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին, հայտնում է Ռիա Նովոստին:

Օգոստոսի 2-ի երեկոյան Չինաստանի զինված ուժերը ռազմական գործողություններ կսկսեն Թայվանի շուրջ, հեռահար ուղիղ կրակահերթեր կիրականացվեն Թայվանի նեղուցում, իսկ սովորական հրթիռների փորձարկումները կկազմակերպվեն ծովային տարածքում՝ կղզու արևելյան մասում։

«Այս գործողությունները արդարացի զսպող միջոց են Թայվանի հարցում ԱՄՆ-ի բացասական գործողությունների վերջին խոշոր սրացմանը և լուրջ նախազգուշացում Թայվանի անկախության կողմնակից ուժերին»,- ասել է Շի Յին:

Չինական կողմն այս գործողություններն անում է՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի։

  • Կիսվել: