ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Չինաստանի բանակը պետք է կենտրոնանա մարտական գործողությունների նախապատրաստման վրա. Սի Ծինփին

Չինաստանի բանակը պետք է կենտրոնանա մարտական գործողությունների նախապատրաստման վրա. Սի Ծինփին

Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը պետք է կենտրոնանա իրական մարտական գործողություններին մասնակցելուն նախապատրաստվելու վրա։ Այս մասին այսօր հայտարարել է ՉԺՀ–ի նախագահ, ՉԺՀ–ի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ Սի Ծինփինը, հայտնում է Ria.ru-ն։
 
Պեկինում այսօր Չինաստանի Կոմկուսի ԿԿ քաղբյուրոյի անդամների մասնակցությամբ կայացել է ազգային պաշտպանության և ռազմական բարեփոխման հարցերով սեմինար։
 
ՉԺՀ–ի նախագահ Սի Ծինփինը, որը նաև զբաղեցնում է ՉԺՀ–ի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի պաշտոնը, սեմինարի մասնակիցներին մի շարք հրահանգներ է ուղարկել։
ՉԺՀ–ի ղեկավարն ընդգծել է նախկինում նախանշված բերափոխումների նպատակների իրագործման ուղուն խիստ հետևելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: