ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը․ Պեսկով

Չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը․ Պեսկով

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիան շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար: Նա ընդգծել է, որ Անկարան և Մոսկվան սերտորեն համագործակցում են գրեթե բոլոր տարածաշրջանային հարցերում։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

«Թուրքերի հետ շարունակվում է ակտիվ փոխազդեցությունը Ադրբեջանում մոնիտորինգի կենտրոնի շրջանակներում, որը հսկում է հրադադարի պահպանումը Ղարաբաղում և եռակողմ փաստաթղթով ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաև շատ ակտիվ փոխգործակցություն է ընթանում Սիրիայում», - ասել է Պեսկովը։

Տարաձայնությունների շարքում Կրեմլի խոսնակը նշել է, որ չեն ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում, միաժամանակ հավելել,- «Մենք շարունակում ենք համբերատար բացատրել մեր տեսակետը և վստահ ենք, որ վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան, որ Ռուսաստանի դիրքորոշումը ճիշտ և իրավացի է»։

«Չնայած բարդ պահերին, որոնք եղել են Սիրիայում, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին մշտապես հաջողվել է փոխզիջում գտնել։ Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների՝ նույնիսկ դժվարին իրավիճակներում փոխզիջումներ փնտրելու քաղաքական կամքը», - ասել է Կրեմլի խոսնակը։

  • Կիսվել: