ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Չելսին» շարունակում է հետաքրքրվել Արսեն Զախարյանի ծառայություններով․ Ֆաբրիցիո Ռոմանո

«Չելսին» շարունակում է հետաքրքրվել Արսեն Զախարյանի ծառայություններով․ Ֆաբրիցիո Ռոմանո

Համաշխարհային ֆուտբոլի հայտնի ինսայդերներից մեկը՝ Ֆաբրիցիո Ռոմանոն, ասել է, որ «Չելսին» չի հրաժարվել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան, հայազգի Արսեն Զախարյանին ձեռք բերելու մտադրությունից։

Այս ամառ 19-ամյա Զախարյանը մոտ էր լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն, սակայն  գործարքը ձախողվեց տրանսֆերի համար գումարի փոխանցման հետ կապված խնդիրների պատճառով։

«Չելսին» շարունակում է հետաքրքրվել Արսեն Զախարյանի ծառայություններով։ Նա այն խաղացողներից է, ում ցանկանում էին ձեռք բերել այս ամառ, և նրանք դեռ գնահատում են Մոսկվայի «Դինամոյի» աստղին որպես ներկայի և ապագայի տաղանդներից մեկը»,- ​​գրել է Ռոմանոն:
 

Այս մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: