շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չեխիայում 70 հազար մարդ է մասնակցել  թանկացումների դեմ բողոքի ցույցերին

Չեխիայում 70 հազար մարդ է մասնակցել թանկացումների դեմ բողոքի ցույցերին

Շաբաթ երեկոյան Պրահայի կենտրոնում մեկնարկած հակակառավարական ցույցերն ավարտվել են, որին, ոստիկանության տվյալներով, մոտ 70 հազար մարդ է մասնակցել, հաղորդում է չեխական հեռուստատեսությունը։

Հանրահավաքի մասնակիցները կառավարությանը մեկ ամիս ժամանակ են տվել գնաճի, էներգառեսուրսների, ապրանքների և ծառայությունների գների կտրուկ թանկացման հետ կապված խնդիրները լուծելու համար, այլապես «ճնշման գործողություններ» կհայտարարվեն։

«Եռագույն» քաղաքական շարժման առաջնորդ Զուզանա Մայերովան կարծում է, որ երկրի վարչապետ Պետր Ֆիալայի քաղաքականությունը կարող է լինել բրյուսելամետ, գուցե ուկրաինամետ, բայց ոչ չեխամետ։ Նա պահանջել է դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային՝ ասելով, որ «սա մեր պատերազմը չէ»։

  • Կիսվել: