երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Չեխիայի նախագահը մոտոցիկլետ վարելիս վնասվածք է ստացել

Չեխիայի նախագահը մոտոցիկլետ վարելիս վնասվածք է ստացել

Չեխիայի նախագահ Պետր Պավելը, որը վնասվածք է ստացել մոտոցիկլետ վարելիս, տեղափոխվել է Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Այս մասին հայտնում է ct24 լրատվական հարթակը։

Նախագահ Պավելի վնասվածքները լուրջ չեն։

Չեխիայի ղեկավարը պետք է հիվանդանոցում մնար մինչև երկուշաբթի, սակայն նրա գրասենյակը հայտնել է, որ նրան արդեն դուրս են գրել՝ բուժումը տանը շարունակելու համար։

 Չեխիայի ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պավելը մայիսի 23-ին վնասվածք է ստացել մոտոցիկլավարների համար փակ սպորտային հրապարակներից մեկում՝ արտաճանապարհային վարման դասընթացների ժամանակ: Ըստ նրա մամուլի ծառայության՝ ոստիկանությունը միջադեպը որպես ճանապարհատրանսպորտային  պատահար չի քննում։

62-ամյա Պավելը մոտոսպորտի սիրահար է։ Նա մոտոցիկլետ վարելուց չի հրաժարվել նույնիսկ 2023 թվականին նախագահ ընտրվելուց հետո։ Նախագահը, որը չեխական բանակի պաշտոնաթող գեներալ է, բժիշկների կարծիքով, գերազանց մարզավիճակում է:

  • Կիսվել: