հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նոյեմբերի 12-ին ընդունվելու է «Թյուրքական աշխարհ. 2040» հայեցակարգը. Չավուշօղլու

Նոյեմբերի 12-ին ընդունվելու է «Թյուրքական աշխարհ. 2040» հայեցակարգը. Չավուշօղլու

Ստամբուլում անցկացվել է Թյուրքական խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների համաժողովը: Նոյեմբերի 12-ին կայանալիք Թյուրքական խորհրդ գագաթնաժողովի նախօրեին անցկացված համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ermenihaber.am-ը:

Նա հայտնել է, որ Թյուրքական խորհրդի գագաթնաժողովի ընթացքում ընդունվելու է «Թյուրքական աշխարհ. 2040» հայեցակարգը: Նրա խոսքով՝ այդ փաստաթղթում տեղ կտած նպատակներն իրագործելու համար ընդունվելու է քայլերի կիրարկման մասին փաստաթուղթ, որը կլինի 5-ամյա կտրվածքով: Առաջին նման փաստաթղթի ընդունում առաջարկվել է կատարել 2022թ. առաջին եռամսյակում:

Անդրադառնալով թյուրքական աշխարհի միությանը և միասնականությանը՝ Չավուշօղլուն նշել է, որ այդ համատեքստում պետք է ամրապնդել թյուրքախոս երկրների տնտեսական հարաբերությունները:

Խորհրդի անդամ երկրների տնտեսությունները միմյանց կապելու տեսանկյունից Չավուշօղլուն ընդգծել է բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

«Կասպից ծովով անցումն այս գործում զգալի ներդրում կունենա: Դրանից առավելագույն օգուտ քաղելու համար մենք պետք է ավելի ազատականացնենք մեր երկրների միջև առևտուրը»,- նշել է Թուրքիայի արգտգործնախարարը:

Չավուշօղլուն ընդգծել է, որ այս գործընթացում մեծ աշխատանք ունեն անելու անդամ երկրների արտգործնախարարությունները: Նա կարևորել է, որ որքան հնարավոր է շուտ ստորագրվի «Միջազգային բեռնափոխադրումների պայմանագիրը»:

  • Կիսվել: