երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չարլզ III-ն ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականը

Չարլզ III-ն ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականը, ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ։

Թրասից հետո միապետի մոտ կուղևորվի նախօրեին ընտրված Պահպանողական կուսակցության ղեկավար Ռիշի Սունակը: Չարլզ III-ը նրան նշանակել է վարչապետ և հանձնարարել ձևավորել նոր կառավարություն:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հրաժարական էր տվել 45-օրյա կառավարումից հետո։

Ռիշի Սունակն ընտրվել է Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար, նա կզբաղեցնի նաև երկրի վարչապետի պաշտոնը:

  • Կիսվել: