Չարլզ III-ի թագադրումը 9 միլիոնով ավելի քիչ բրիտանացի է դիտել, քան Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը. The Guardian
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման արարողությունը հեռուստաէկրանների առաջ հավաքել է 20 միլիոն բրիտանացի, ինչը 9 միլիոն մարդով պակաս է Եղիսաբեթ II թագուհու մոր հուղարկավորությունից։
Այս մասին հայտնել է The Guardian-ը՝ վկայակոչելով Broadcast Audience Research Council-ի տվյալները։
Չարլզ III-ի թագադրումը դարձել է բրիտանական հեռուստատեսության ամենադիտված իրադարձությունը 2023 թվականին, ընդգծել է թերթը։