հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ցանկություն չունեմ պատերազմելու Ուկրաինայի հետ․ Լուկաշենկո

Ցանկություն չունեմ պատերազմելու Ուկրաինայի հետ․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում պատերազմել Ուկրաինայի հետ։

 

«Մի կարծեք, որ ես այստեղ ինչ-որ հարձակում եմ ծրագրում, իբր մենք Բելառուսի տարածքից կռմբակոծենք Ուկրաինան և այլն: Ես ցանկություն չունեմ, որ ձեր և իմ երեխաները կռվեն, հանուն ինչի՞, մեզ պետք է հանգիստ լինել»,- ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքերը մեջբերում է պետական ​​Բելտա գործակալությունը։

Նրա կարծիքով՝ «ոչ մի Ուկրաինա այսօր պատերազմի մեջ չէ, այսօր ՆԱՏՕ-ի ողջ բլոկը և Ամերիկան, առաջին հերթին, պատերազմում են Ռուսաստանի հետ»։

  • Կիսվել: